Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը այն պայմանով, որ դաշինքում համապատասխան որոշում կկայացնեն։ Այս մասին Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ հանդիպման ավարտին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք պատրաստ կլինենք վերականգնել համագործակցությունը, եթե ՆԱՏՕ-ի մեր գործընկերները համապատասխան որոշում կայացնեն եւ փոխեն իրենց բացասական վերաբերմունքը համագործակցության ձեւաչափի նկատմամբ»,- ասել է Լավրովը։





























