Մինչեւ տարեվերջ հնարավոր է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները հանդիպեն։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նշել է, որ երկու նախագահները կապ են պահպանում։
«Վերջերս մի քանի հեռախոսազրույց է եղել, անցյալ տարի հանդիպումներ են կայացել։ Այս տարի նման շփումների հնարավորություն նույնպես կլինի»,- ասել է Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ անմիջական շփումների հարցը դրված չի եղել Ջոն Քերրիի՝ Մոսկվա կատարած այցի օրակարգում։




























