Բելգիան հաստատել է Սիրիայում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի ներքո ԻՊ դիրքերը ռմբակոծելու իր մտադրությունը։ Այս մասին  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ համատեղ ասուլիսին ասել է երկրի վարչապետ Շառլ Միշելը։

Միշելը հայտնել է, որ խորհրդարանում ու կառավարությունում քննարկումներ կանցկացվեն բելգիական F16 կործանիչների մանդատն ընդլայնելու հնարավորության հարցով։

Քերրին իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է սերտորեն համագործակցել Բելգիայի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բելգիան ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիային էր միացել 2014թ. սեպտեմբերին։ 2015թ. ամռանը Բելգիան հետ էր կանչել իր օդանավերը ֆինանսավորման բացակայության պատճառով։