Ուկրաինայի ազգային անվտանգությունը ձերբակալել է մի տղամարդու, որը սպառնում էր ռումբ պայթեցնել Կիեւ-Դուբայ օդանավում, հայտնում է «112 Ուկրաինա»-ն։
Ուկրաինայի ԱԱԾ ղեկավարի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Տկաչուկը հայտնել էր, որ Ժուլյանի օդանավակայանում վայրէջքից հետո ուղեւորներից մեկը հայտարարել էր, թե մտադիր է պայթեցնել օդանավը։

Տղամարդուն ձերբակալելու համար գործի են դրել նաեւ «Ալֆա» հատուկ ստորաբաժանումը եւ հակաահաբեկչական ստորաբաժանումները։ Ուղեւորներին տարհանել են։
Պարզվել է, որ ձերբակալվածը 1956թ. ծնված ՌԴ քաղաքացի է։ Ձերբակալվել է եւս մեկ ռուսաստանցի։

Ուղեւորը հարբած է եղել։ Օդանավը ստուգելուց հետո ռումբ չի հայտնաբերվել։