Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի դիվանագիտական թաղամասում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում: Միջադեպի հանգամանքները պարզվում են:
Մարտի 9-ին էլ մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի էր դրել հրշեջ ծառայության շենքի մոտ: Պայթյունը տեղի էր ունեցել նախագահական պալատից ոչ հեռու:





























