Քենիայում Նայրոբիի մերձակայքում առնվազն 38 ուսանողներ են տուժել խուճապի հետեւանքով, որն առաջացել է ահաբեկիչների հարձակման մասին կանչից հետո: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Նշվում է, սա արդեն չորրորդ նման դեպքն է անցյալ տարի համալսարանում զինյալների իրականացրած հարձակումից, ինչի հետեւանքով 148 մարդ էր զոհվել:
Ոստիկանությունը հաղորդել է, որ խուճապն առաջացել է, երբ ուսանողներից մեկը դանակով հարձակվել է մեկ այլ ուսանողի վրա: Մարդիկ սկսել են դուրս նետվել բարձր հարկերի պատուհաններից:
Հարձակվողը ձերբակալվել է, տուժածը լուրջ վնասվածքներ չի ստացել:





























