Իսրայելի հյուսիսում օդանավի աղետի հետեւանքով բարձրաստիճան զինվորական է զոհվել: Այս մասին հաղորդել է երկրի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, թեթեւ շարժիչով մասնավոր ինքնաթիռը, որը վարել է գեներալ Մունիր Ամարը, Հայֆայի օդանավակայանից թռիչքից հետո բախվել է լեռանը: Նա ավիաաղետի միակ զոհն է:
Դրուզների համայնքի ներկայացուցիչ Ամարը վերջերս սկսել է գլխավորել պաշտպանության նախարարության մի ստորաբաժանում, որը փաստացի ղեկավարում է Հորդանան գետի Արեւմտյան ափը:




























