«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն երկար ժամանակ է, գտնվում է Ամերիկայում։ Ըստ մեր տեղեկությունների, այցը թեեւ պլանավորված էր եւ պետք է աշխատանքային լիներ, ավելի շատ է կայացել եւ երկարաձգվել է անձնական պատճառներով։

Ըստ մեր աղբյուրների, Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը, հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, շտապ հոսպիտալացվել է եւ վիրահատվել։ Նույն օրերին նրա կինը վայր է ընկել եւ կոտրվածքներ ստացել։ Միացյալ Նահանգներում բնակվող ծնողների առողջական խնդիրներով պայմանավորված Րաֆֆի Հովհաննիսյանը շտապ մեկնել է նրանց մոտ։

Միաժամանակ, Հովհաննիսյանը պետք է աշխատանքային հանդիպումներ ունենա ԱՄՆ-ում, սակայն ինչ հանդիպումների մասին է խոսքը, հայտնի չէ։ Ըստ որոշ գնահատականների, դրանք կապված են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարած մոբիլիզացիայի երրորդ փորձի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում