Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը հայտնել է, որ չի բացառում ահաբեկիչների հարձակումների հավանականությունը երկրի տարածքում, գրում է Süddeutsche Zeitung-ը:

Նրա խոսքով, Բրյուսելում ահաբեկչական հարձակումներից հետո Գերմանիա՛ն կարող է դառնալ ահաբեկիչների պոտենցիալ թիրախը:

Ընդ որում նա նշել է, որ անվտանգության իրավասու մարմինները կանեն հնարավոր ամեն ինչ նման հարձակումները կանխելու ու Գերմանիային քաղաքացիներին պաշտպանելու համար:

Ավելի վաղ հայտնել էին, որ Գերմանիայում կալանավորել են երկու մարդու,ո ւմ կասկածում են Բրյուսելում ահաբեկչություններին մասնակցության մեջ: