Հարավկորեացի ակտիվիստները օդապարիկների օգնությամբ 50 հազար քարոզչական թռուցիկներ են նետել ԿԺԴՀ տարածքում:
Ակցիայի նախաձեռնողը Հյուսիսային Կորեայի ազատության համար պայքարող շարժումն է, որի անդամները ծնունդով ԿԺԴՀ-ից են, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Թռուցիկները պարունակում էին դատապարտություններ Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային փորձարկումների մասին եւ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ին-ին մեղադրում սեփական ժողովրդի նկատմամբ բռնությունների համար:
Նախօրեին ԿԺԴՀ-ում զորավարժությունների ընթացքում առաջնորդ Կիմ Չեն Ինը զինվորականներին կոչ էր արել պատրաստ լինել «անխնա» ոչնչացնել Հարավային Կորեայի կառավարությանը:
Մարտի 18-ին է ԿԺԴՀ-ն միջին հեռահարության երկու բալիստիկ հրթիռ էր արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դաատապարտել էր Փհենյանի գործողությունները՝ դրանք անվանելով անընդունելի:





























