«Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն քննադատել է Ուկրաինայի ձգտումը՝ երկրի ղեկավար պաշտոններին նշանակել օտարերկրացի քաղաքացիների, հայտնում է «ՈւՆՆ»-ը:

«Մենք պետք է ինքներս պայքարենք մեզ համար: Դժվար թե իրավիճակը փրկեն օտարերկրացիները, որոնց հրավիրում ենք գլխավոր պաշտոններին: Նրանք կպաշտպանեն իրենց երկրների ազգային շահերը մեր պետությունում: Իսկ մեր շահերը մե՛նք պետք էպաշտպանենք:»,- ասել է Տիմոշենկոն «Շուստեր Live» թոք շոուի եթերում:

Բացի դրանից նա շեշտել է, որ նոր կառավարության ձեւավորման հարցով բոլոր որոշումները կայացվում են «կուլիսների, փակ դռների հետեւում»:

«Այդ մարդիկ չեն ուզում վերբեռնել իշխանությունը: Դրա համար նրանք իրենց աթոռներից կառչած են: Նրանց այս իրավիճակը ձեռնտու է: Բայց ուկրաինացիներին ձեռնտու չէ: Ելքը մեկն է՝ պայքարեք ձեզ համար»,- հայտնել է Տիմոշենկոն: