Կոտ դ'Իվուարի հյուսիսարեւելյան Բունա քաղաքում նստակյաց հողագործների ու քոչվոր անասնապահների միջեւ բռնկված բախումների հետեւանքով 17 մարդ է զոհվել, հայտնում է «Ֆրանս Փրեսը» վկայակոչելով կառավարության հայտարարությունը:
«Մարտի 23-ի լույս 24-ի գիշերը իրավիճակը կտրուկ վատացել է, ու այս պահին մեզ հայտնի է 17 զոհերի մասին»,- հայտնել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վինսենթ Թոխը, ելույթ ունենալով տեղի հեռուստաալիքի եթերում:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Եվս 39 մարդ էլ տուժել է՝ այդ թվում անվտանգության ուժերի հինգ աշխատողներ, որոնք փորձել են միջամտել ու կանխել արյունահեղությունը, հավելել է նա: Տվյալները նախնական են, իշխանությունները ենթադրում են, որ հակամարտության զոհերի թիվը առաջիկա օրերին կամ ժամերին կարող է աճել:
Գործակալության փոխանցմամբ գյուղացիների ու անասնապահների միջեւ բախումներ հաճախ են լինում, բայց հազվադեպ են լուրջ կորուստների պատճառ դառնում: Վեճերի թեման հիմնականում ջրային ռեսուրսների գործածումն ու անասունների տրորած դաշտերն են: Հողաագործները վստահեցնում են, որ քոչվորների անասունները փչացնում են իրենց դաշտերը:





























