Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի կայքը այսօր կիբերհարձակման է ենթարկվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կիբերհարձակման հետեւանքով վարչապետի կայքն անհասանելի էր: Կիբերհարձակման համար պատասխանատվություն է ստանձնել Down-Sec. հաքերների խումբը: Իրենց Twitter–ում հաքերները հայտնել են, որ հարձակումը կապակցված էր Բրյուսելում ահաբեկչությունների ժամանակ իշխանությունների գործողությունների հետ ու կոչ են արել վարչապետին հրաժարական տալ: Մասնավորապես խումբն անպատասխանատու է անվանել ահաբեկչություններից ընդամենը մի քանի օր անց երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակի նվազեցումը:
Այս տեղեկության տարածման պահին Բելգիայի վարչապետի կայքն արդեն հասանելի էր:





























