Ռուս լրագրող, Gazeta.ru ինտերնետային պարբերականի թղթակից Ալեքսանդր Ռիբինին կարող են ընդգրկել Ադրբեջան այցելելու տեսակետից անցանկալի մարդկանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Պատճառն այն է, որ նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր այցելել առանց ադրբեջանական կողմին տեղեկացնելու:

«Հիմա Ադրբեջանի ԱԳՆ-ն հետաքննություն է անցկացնում տվյալ փաստով»,- Vesti.Az –ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը:

Նշենք, որ Ռիբինի պատրաստած ռեպորտաժը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել: Փաստորեն, Շուշիի նկարագրությունը վկայում է այն մասին, որ թղթակիցն այդ  քաղաքում չի եղել: