Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանն իր աջակցությունն է հայտնել Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձեւաչափով քննարկումներին:
Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Հիմա, երբ արդեն վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 4+4+4 ձեւաչափով բանակցություններ սկսելու վերաբերյալ, ուզում եմ հայտնել իմ աջակցությունը ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հինգ պահանջներին: Հուսով եմ, որ բանակցությունների արդյունքում այդ կետերը կընդունվեն»:
Նշենք, որ այս ձեւաչափով քննարկումները կսկսվեն մարտի 30-ից:





























