ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարին Ֆլորիդայում ձերբակալել են՝ լրագրողի վրա հարձակվելու համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն, Քորի Լեւանդովսկին մեղադրվում է Breitbart պարբերականի նախկին թղթակից Միշել Ֆիլդսի նկատմամբ ուժ կիրառելու համար, ինչի արդյունքում լրագրողի ձեռքերի վրա կապտուկներ եւ արյունազեղման հետքեր են առաջացել:
«Պարոն Լեւանդովսկին բացարձակ մեղավոր չէ: Նա վստահ է, որ իրեն առաջադրված մեղադրանքները կհանվեն»,- միջադեպն այսպես է մեկնաբանել Դոնալդ Թրամփը:




























