Ադրբեջանում տղամարդը սպանել է փեսային, որը ցանկանում էր ամուսնալուծվել իր քրոջից։

Vesti.az-ի փոխանցմամբ ազգականների միջեւ վեճը ծագել էր մարտի 29-ին Գյոյչայ քաղաքում։ Մուշֆիգ Ալլահվերդիեւը (ծնված 1980թ.) դանակով 3 անգամ հարվածել էր իր փեսային՝ Իլքար Իսքանդերովին (ծնված 1986թ.)։

Դանակահարությունը տեղի էր ունեցել Իլքար Իսքանդերովին պատկանող կենցաղային տեխնիկայի խանութի մոտ։ Վրեժը լուծելուց հետո Մուշֆիգը կոտրել էր խանութի ապակիները եւ հեռացել։ Ըստ առկա տեղեկությունների՝ միջադեպի պատճառը Մուշֆիգի քրոջ եւ վերջինիս ամուսնու՝ Իլքար Իսքանդերովի միջեւ վեճն է եղել, որից հետո նա դիմել է դատարան ամուսնալուծության համար։

Ծանր վիրավոր Իլքարը հոսպիտալացվել է։ Մուշֆիգը ձերբակալված է։ Ընթանում է հետաքննություն։