Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Վաղաշեն գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 36-ամյա Կարեն Գ.-ին եւ 34-ամյա Մանվել Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Մանվել Հ.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված դեղնավուն, կանեփանման, չորացված զանգված:
Նա բացատրություն է տվել, որ հայտնաբերված զանգվածը քաղել է Վաղաշեն գյուղում գտնվող «Վերին թաղամաս» կոչվող տարածքից՝ անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























