Մարտի 29-ին, ժամը 16-ին, 9-ամյա աղջնակը թիվ 45 երթուղու ավտոբուսի սրահում ընթացքի ժամանակ գլուխը հարվածել է ավտոբուսի ապակուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։



























