Քվեարկածների ցուցակների հասանելիության մասին իշխանությունների փաստարկը շատ թույլ է: Այս մասին մարտի 30-ին Երեւանում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությանը նվիրված ընդունելության ժամանակ:
Նա հիշեցրել է, որ իշխանությունների նախաձեռնության համաձայն, դիտորդներին հնարավորություն է տրվելու ծանոթանալ այդ ցուցակներին միայն քվեարկությանը հաջորդող երկու ժամերի ընթացքում: «Ենթադրել, որ այդ ժամանակահատվածում թեկնածուների վստահված անձինք կհաջողացնեն գրառումներ անել, որոնց հետ հետագայում կկարողանան աշխատել՝ միանգամայն անիրատեսական է: Ասում եմ որպես մարդ, ով դիտորդի փորձ ունի»,- շեշտել է Մարուքյանը: Դրա համար էլ «Լուսավոր Հայաստանը» կողմ էր ու հիմա էլ կողմ է, որ քվեարկած ընտրողների ցուցակները հրապարակվեն:
«Մեր կուսակցությունը խնդրահարույց է համարում թեկնածուների տարածքային ցուցակների ներդրումը, որը մատուցվում է որպես համամասնականի ինչ- որ տարատեսակ, բայց իրականում տեղի օլիգարխներին վերընտրվելու հնարավորություն է տալիս »,- հավելել է Մարուքյանը: Նրա կարծիքով, չի կարելի համաձայնել նաեւ ընտրատեղամասերում լրագրողների ու դիտորդների թվի սահմանափակման հետ:Չէ՞ որ դիտորդները կամ լրագրողները չեն եղել սպառանցողներն ու քվեաթերթիկները կեղծողները:





























