Մոսկվայում կյանքի 87-րդ տարում մահացել է խորհրդային եւ ռուս ռեժիսոր, նկարիչ եւ մուլտիպլիկատոր Յուրի Բուտիրինը: Այդ մասին հայտնում է  «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Անիմացիոն կինոյի ասոցիացիային:  

«Հայտնի մուլտիպլիկատոր, Կառլսոնի, Անգետիկի եւ շատ ուրիշների վերաբերյալ մուլտֆիլմերի հեղինակ Յուրի Ալեքսանդրովիչ Բուտիրինը մահացել է այս գիշեր` Մոսկվայում, 86 տարեկանում», — ասել են ասոցիացիայից:

Բուտիրինը մասնակցել է այնպիսի հայտնի ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք էին  «Վովկան երեսունիններորդ թագավորությունում», «Աքաղաղն ու ներկերը», «Մատնաչափիկը», «Լրտեսական կրքեր» եւ «Մանչուկն ու Կառլսոնը»: