Նիկոլ Փաշինյանը եւ նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեն մասնակցելու Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ձեւաչափով քննարկումներին։ Մարտի 30-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա հիշեցրեց. «Ես արդեն ասել եմ՝ մենք հետաքրքրված չենք այդ ձեւաչափով հանդիպումներին մասնակցելու հարցում։ Սակայն դա չի նշանակում, որ մենք այդ ձեւաչափի  հետ կապված խնդիր ունենք»։

Փաշինյանը նաեւ հավելեց, որ մարտի 30-ի երեկոյան Հրազդանում մասնակցելու է քարոզարշավին, որտեղ ապրիլի 17-ին քաղաքապետի ընտրություններ են կայանալու։ Երեք թեկնածուներից մեկը Փաշինյանի կուսակցությունից առաջադրված Սասուն Միքայելյանն է։