Մարտի 29-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը ժամը 2-ին Երեւանի Բայրոնի փողոցի 8/2 հասցեում գտնվող դեղատանը գնումներ կատարելիս տվել են 20.000 դրամ անվանական արժեքի կեղծ թղթադրամ:

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները նույն օրը, կեղծ թղթադրամ իրացնելու կասկածանքով, Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի մոտ գտնվող ինտերնետ ակումբից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արթուր Թ.-ին եւ 1987 թ. ծնված Գեւորգ Հ.-ին: Վերջինիս «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 20.000 անվանական արժեքով 8 թղթադրամ:

Արթուր Թ.-ն խոստովանել է կեղծ թղթադրամներ պատրաստելու եւ իրացնելու հանգամանքը:

Կատարվում է հետաքննություն: