Մարտի 29-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի, գոտկային հատվածի եւ գլխի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա Արմեն Թ.-ն: Նա հայտնել է, որ Նոր Նորք համայնքի տարածքում ամրանի վրա վայր է ընկել:
Նույն օրը, ժամը 20.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Պարույր Պ.-ն: Նա հայտնել է, որ ժամը 13-ին Երեւանի Չարենցի փողոցում, վիճաբանությամբ ժամանակ, ինքն է դանակով հարվածել Արմեն Թ.-ին:
Կատարվում է հետաքննություն:





























