Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ-ի   221.1 (խուլիգանություն) հոդվածի համաձայն,  Turan գործակալությանը հայտնել է նրա որդին` Նաջաֆը: 

Աքրամ Այլիսլիին մեղադրում են սահմանապահ ծառայության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու համար: 

ՔՕ  221.1 հոդվածը  (խուլիգանություն) որպես պատիժ նախատեսում է 160-ից 200  ժամվա հասարակական աշխատանք, մինչեւ մեկ տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ կամ էլ մինչեւ մեկ տարվա ազատազրկում:   

Հիշեցնենք, որ նախօրեին գրող Աքրամ Այլիսլին ձերբակալվել էր Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում եւ փոխադրամիջոցով հասցվել էր  ոստիկանական վարչություն:  

Գրողի խոսքով, մեղադրանքը սարքովի է: Դրա նպատակն էր թույլ չտալ Վենետիկի գրական փառատոնին իր մասնակցությունը: