Մարտի 28-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 23-ամյա Սիլվա Ս.-ն եւ հայտնել, որ թիվ 28 ավտոբուսից իջնելուց նկատել է, որ գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ եւ բանկային քարտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Մաշտոցի բաժնի ծառայողները մարտի 30-ին, ժամը 19.10-ին, Երեւանի Լենինգրադյան եւ Սիսակյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 28-ամյա Գագիկ Կ.-ին, ով խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Քննությունը շարունակվում է:



























