Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Կարապետ քահանա Խաչիբաբյանը (Ուկրաինայի հայոց թեմ):
Տնօրինության համար հիմք է ծառայել Կարապետ քահանայի կողմից ներկայացված դիմումը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Կարապետ Խաչիբաբյան:



























