Երեւանում, ապրիլի 2-ին` ժամը 13:00-1500 ընկած ժամանակահատվածում Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում հեծանվային երթ կանցկացվի:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ երթը կանցկացվի Շառլ Ազնավուրի հրապարակից Աբովյան փող.-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փող.-Մաշտոցի պող.-Կորյունի փող.-Աբովյան փող.-Հանրապետության հրապարակ-Վ.Սարգսյան փող.-Բեյրութի փող.-Արգիշտիի փող. (Երեւանի քաղաքապետարան) երթուղով, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցությամբ:
Երթի ընթացքում նշված ճանապարհահատվածներին երթեւեկության հնարավոր որոշ անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։



























