Հարկային օրենսգիրքը բիզնեսի համար մի շարք ծախսերի դեպքում կազատականացնի հարկային բազայից դուրսգրումները։ Այս մասին մարտի 31-ին Կառավարության նիստում ասել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացնելով Հարկային օրենսգրքի նախագիծը։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նրա խոսքով՝ տարիների հետ դուրսգրումների մեխանիզմը սահմանափակվում էր՝ ելնելով այս կամ այն ընթացիկ անհրաժեշտությունից։ Սակայն նոր օրենսգրքում այն կկիրառվի, ինչը բիզնեսին լրացուցիչ շրջանառության միջոցների հնարավորություն կտա։ Նման մոտեցում կկիրառվի ինչպես ԱԱՀ-ի, այնպես էլ շահութահարկի դեպքում, վերջինիս համար արտասահմանում արտահանման ապրանքների գովազդի մասով, կադրերի վերապատրաստման եւ այլ դեպքերում։

Մեկ շաբաթվա ընթացքում Հարկային օրենսգրքի նախագիծը վերջնական վերամշակում կանցնի, այնուհետեւ կներկայացվի խորհրդարան։