Թուրքիայի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումը անփոփոխ է մնում։ Թուրքիան թշնամի չէ, սակայն օդանավի գրոհի եւ դրան հաջորդած հայտարարությունների համար ոչ մի արդարացում չի կարող լինել։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե Մոսկվան իբր թե մեղմում է իր վերաբերմունքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ճգնաժամը ժամանակավոր բնույթ է կրում, ես հավատում եմ, որ մեր ժողովուրդները կդիմանան։ Սակայն կատարվածը եւ դրանից հետո շարունակվող հայտարարությունները ոչ մի արդարացում չունեն։ Թուրք քաղաքական գործիչները չպետք է աղավաղեն ռուս քաղաքական գործիչների բառերը, որպեսզի լսեն այն, ինչ ուզում են»,- ասել է նա։

Թեմա




























