Թուրքիայի Իզմիր քաղաքի ռեստորաններից մեկում ձերբակալվել է Սիրիայում ռուսական օդանավի խոցելուց հետո կատապուլտված ռուս օդաչուին սպանած Ալփարսլան Չելիքը։

Թուրքական Milliyet-ի փոխանցամամբ՝ Ալփարսլան Չելիքը Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող եւս 13 ահաբեկիչների հետ զենքերով մտել է Իզմիրի ռեստորաններից մեկը։ Այդ ընթացքում հաճախորդների ահազանգի հիման վրա ռեստորան եկած ոստիկանները ձերբակալել են 14 զինյալներին եւ տեղափոխել ոստիկանություն։

Թուրք ընթերցողները այս լուրի մեկնաբանության մեջ զարմացել են, որ Սիրիայում կառավարության դեմ կռվողներին Թուրքիայում այս աստիճան մեծարում են, որ նրանք զենքերով են ռեստորան մտնում։

Նշենք, որ Ալփարսլան Չելիքը հայտարարել էր, որ խոցված ռուսական օդանավից կատապուլտված ռուս օդաչուին ինքն է սպանել։