Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ Հայաստանում  2016թ.-ի մարտի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 91.5 հազար, որից 61.0 հազարը կանայք են, 22.7 հազարը` երիտասարդ: NEWS.am-ի հետ զրույցում Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը նշեց, որ 2015թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ  աշխատանք փնտրողների թիվն աճել է 19.8%-ով (76.4 հազ. մարդ):

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Ցողիկ Բեժանյանի խոսքով, Հայաստանում գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 86.8%-ը: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է  13.9%-ով:

«Շարունակվում է բարձրանալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 68.3%-ը: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների  24.4%-ը, իսկ հաշմանդամություն ունեցող անձիք 3.4%:  Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 37.5%, որից երիտասարդները կազմում են 15.2 հազարը կամ 40.5%-ը»,-ասաց նա:

Ցողիկ Բեժանյանը նշեց, որ գործազուրկների թվաքանակում բարձրագույն եւ հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 13.1%-ը,  միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 18.6%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 6.3%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 52.8 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր եւ տարրական կրթություն ունեցողները` 9.2%-ը:

«Ըստ տարիքային ցենզի՝ գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 24.5%, 30-44 տարեկանները` 40.3%, 45-54 տարեկանները` 20.6%, 55-ից բարձր տարիք ունեցող անձինք` 14.6%: Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվականակը՝ 72.3 հազ. անձ կամ 91.1%»,-ասաց նա: