Միջպետական ավիացիոն կոմիտեն նախատեսում է մինչեւ ապրիլի 19-ը հայտնել Դոնի Ռոստովի օդանավակայանում Boeing-ի ավիաաղետի հետաքննության նախնական արդյունքները, հայտնում է ТАСС-ը:
«Մեր աշխատանքի նախնական արդյունքները կհնչեցվեն ամսվա ընթացքում, մինչեւ ապրիլի 19-ը», —հայտնել են ՄԱԿ-ից:
Ներկայումս կոմիտեի աշխատակիցները զբաղված են տեղեկությունների մանրակրկիտ վերլուծությամբ` ինքնաթիռի շահագործման բոլոր տեխնիկական գործոնները ճշտելու նպատակով:





























