Ռուսաստանի Արտգործնախարարությունը ստուգում է թուրքական իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ռուսաստանյան Սու-24-ի սպանության համար պատասխանատվություն ստանձնած անձի ձերբակալության մասին տեղեկությունը: Այդ մասին հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Մենք այժմ կուսումնասիրենք այդ տեղեկությունը», — ասել է նա:

Զախարովայի խոսքով, հենց որ նախարարությունը կոնկրետ տվյալներ ունենա, գերատեսչության աշխատակիցները կմեկնաբանեն այն: