Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կրկին խոսել է Ռուսաստանից էներգետիկ կախվածության մասին: Ըստ «Ուկրինֆորմ»-ի, այս մասին նա հայտարարել է Վաշինտոնում ուկրաինական համայնքի հետ հանդիպման ժամանակ:

«25 տարի Ուկրաինան նստած էր Ռուսաստանի «գազային ասեղի» վրա: Եվ ամեն աշուն մենք էներգետիկ հարցերում ռուսական իշխանությունների շանտաժի ճնշման տակ էինք հայտնվում»,- դժգոհել է Պորոշենկոն:

Նախագահը նաեւ խոսել է երկրի իշխանությունների իրականացրած բարեփոխումների հաջողությունների մասին:

«Ոմանք ասում են, որ պատերազմը բարեփոխումների ժամանակ չէ: Ես ասում եմ՝ ոչ: Այս մեկ տարվա ընթացքում մենք մեծ աշխատանք արեցինք»,- հայտարարել է Պորոշենկոն: