Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Վարդանանց փողոցի թիվ 5 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա Աշոտ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողերի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարին Աշոտ Ս.-ն Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23/25 հասցեում գործող հագուստի խանութից գողություն է կատարել:

Կատարվում է հետաքննություն: