Ազգային ժողովի առաջիկա քառօրյայում՝ ապրիլի 4-7-ին, Ընտրական օրենսգրքի նախագիծը չի քննարկվի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարը չի հստակեցրել, թե արդյոք այդ հարցի քննարկման համար ԱԺ արտահերթ նի՞ստ կհրավիրվի, թե՞ այն կքննարկվի արդեն ապրիլի 25-28-ին կայանալիք քառօրյա նիստերի ընթացքում:

«Հնարավոր է, օրենսգրքի քննարկումը տեղի ունենա նաեւ խորհրդարանի լիագումար նիստում, բայց միանշանակ է, որ հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյայում ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը չի դրվի քննարկման»,-ասել է Հովհաննիսյանը: