«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է մի զեկույց, որը Ռաքքայում մնացած քրիստոնյաներին արգելում է լքել քաղաքը, որը հռչակվել է ջիհադիստների խալիֆայության ժամանակավոր մայրաքաղաք, փոխանցում է Foxnews–ը:
«Ռաքքան սպանում են լուռումունջ» խմբի հրապարակած հաղորդագրության մեջ հատուկ նշված է, որ այդ կարգադրությունը նաեւ հայերին է վերաբերում: Իրավապաշտպանների տեղեկությունենրով, քաղաքում մոտավորապես 40 քրիստոնյա ընտանիք է մնում:
Տեղի բնակիչների շրջանում լուրեր են պտտվում, որ զինյալները մտադիր են կոտորել այնտեղ մնացած քրիստոնյաներին: Մեկ այլ վարկածով, ազատելով Պալմիրան, ռուս- սիրիական կոալիցիան մտադիր է վերահսկողության տակ վերցնել Ռաքքան, դրա համար էլ իսլամիստները մտադիր են քրիստոնյաներին օգտագործել որպես կենդանի վահան:





























