Ֆիլիպիններում գոյւղացիների բողոքի ցույցը վեր է ածվել ոստիկանության հետ բախումների, ինչի հետեւանքով երկու ցուցարար է զոհվել, ինն էլ տուժել, հայտնել է Կոտաբատոյի նահանգապետ Էմիլիոու Մենդոզան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով, մոտավորապես վեց հազար գյուղացի փակել էին Մինդանաո կղզու վրա գտնվող Կոտաբատո նահանգի գլխավոր մայրուղին՝ պահանջելով, որ կառավարությունն աջակցի իրենց այն բանից հետո, երբ երաշտը հարյուր հազարավոր հեկտար ցանքատարածքներ է ոչնչացրել: Բողոքները երեքշաբթի էին սկսվել: Ոստիկանությունը զգուշացրել էր, որ եթե բողոքները մինչեւ ուրբաթ չդադարեն, իրավապահները ստիպված են լինելու ուժ կիրառել:
«Ասոշիեյթիդ փրես» գործակալության տվյալներով ոստիկանությունը ուրբաթ կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ, որոնք հրաժարվում էին դադարեցնել հանրահավաքը: Ցուցարարներն էլ իրենց հերթին քարերով ու մահակներով հարձակվել են ոստիկանների վրա:
Բախումների հետեւանքով երկու ցուցարար է զոհվել: Նահանգապետի խոսքով, ոստիկանության 23 աշխատակիցներ վիրավորում են ստացել, մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:
Ոստիկանությունը սկսել է հետաքննել միջադեպը:





























