Սոթքի ոսկու հանքի անվտանգության ծառայությունից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հանքի տարածքում երկու անձանց են հայտնաբերել, որոնք հանքի աշխատողներ չեն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Վարդենիսի պահպանության բաժանմունքի ծառայողները Սոթքի ոսկու հանքի «Բաց հանք» կոչվող տարածքում հայտնաբերել եւ գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 29-ամյա Ոսկան Շ.-ին եւ 25-ամյա Խորեն Ա.-ին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:



























