Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Բերքանուշից Դվին տանող գյուղամիջյան ճանապարհին` Դալար գյուղի հատվածում, տաքսի ծառայության «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել վարորդին` 23-ամյա Հակոբ Հ.-ին եւ ուղեւոր, 22-ամյա Հակոբ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենայի սրահի զննությամբ՝ հետեւի նստելատեղին, հայտնաբերվել է ալյուրի համար նախատեսված պարկ, որի մեջ լցված էր մոտ 0.29 կգ դարչնագույն կանեփանման բույսի չորացրած զանված: Հակոբ Հ.-ն հայտարարել է, որ այն թմրամիջոց է, պատկանում է իրեն, քաղել է Բերքանուշ-Դվին ճանապարհի դաշտերից՝ իր օգտագործման համար:
Կատարվում է հետաքննություն:



























