Դատարանը սկսել է ուսումնասիրել Ավետիսյանների սպանության գործով իրեղեն ապացույցները։ Հաշվի առնելով, որ դա հսկայածավալ աշխատանք է, որը համապատասխան պատրաստություն է պահանջում, դատավոր Հարություն Մովսիսյանը որոշում կայացրեց իրեղեն ապացույցների ուսումնասիրությունը հետաձգել մինչեւ հաջորդ նիստը։ Այդ կապակցությամբ իրավահաջորդների ներկայացուցիչները դատավորից խնդրեցին ապահովել տեխնիկական կողմը, առաջին հերթին՝ տեսանյութերի ցուցադրության էկրան։
Դատավորը հայտնեց, որ գործով անցնող 7 վկաների (ՌԴ քաղաքացիներ, 102-րդ բազայի նախկին զինծառայողներ) գտնվելու վայրի մասին հարցումը ստացել է։ Սակայն երկուսի՝ Տարասովի եւ Նիկիշինի հասցեներն անհայտ են։ Այդ կապակցությամբ փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին հիշեցրեց, որ նման հայտարարությունը, թե զինծառայողի հասցեն անհայտ է, առնվազն տարօրինակ է հնչում։ Փաստաբանը խնդրեց լրացուցիչ պարզել երկուսի հասցեները։ Դատարանը խոստացավ անել դա։
Գործի նյութերին ուսումնասիրելուց հետո տեղի կունենա մեղադրյալ Վալերի Պերմյակովի հարցաքննությունը։ Եթե ամբաստանյալը հրաժարվի ցուցմունք տալուց, ինչպես նախկինում արել էր, կհրապարակվի նրա հարցաքննության տեսագրությունը։
Հաջորդ օրը կկայանա ապրիլի 8-ին։





























