Քաղցրաշենի խաղողագործներին խաղող մթերող ընկերությունը խոստացել է վճարել մինչեւ ապրիլի վերջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղցրաշենի գյուղապետ Վալերիկ Գյուլամիրյանը։
«Գյուղացիներն էսօր էլի հավաքվել էին մթերող ընկերության պատասխանատուն Գալստյան Ավետը հանդիպել խոստացել է, որ մինչեւ ամսվա վերջ կվճարեն»,-ասաց գյուղապետը։
Նշենք, որ խաղողը մթերել է «Վինար» գործարանը, որի սեփականատերերն են Ավետ Գալստյանը եւ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը։
Հիշեցնենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Նրանց պարտք է ընկերությունը 185 միլիոն դրամ։ Նրանք երեկ փակել էին Արտաշատ-երեւան մայրուղին՝ մարել իրենց պարտքը։





























