Այս օրերին Երեւանում են հավաքվել երիտասարդ լրագրողներ, լուսանկարիչներ եւ օպերատորներ Հայաստանից եւ Ռուսաստանից: Նրանք մասնակցելու են դասախոսությունների եւ վարպետության դասընթացների, այնուհետեւ 24 ժամ շարունակ շրջելու են Երեւանում՝ հոդվածների, լուսանկարների եւ տեսանյութերի միջոցով լուսաբանելով մայրաքաղաքի կյանքը՝ 24 ժամվա կտրվածքով: Ապրիլի 1-ի 06:00-ից մինչեւ ապրիլի 2-ը 06:00-ը աշխարհը հնարավորություն կունենա հետեւելու Երեւանի կյանքին՝ 24.rusrep.ru կայքում:

Նախագծի մասնակիցները ցանկացել են ներկայացնել նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի աշխատանքը եւ տեսնել, թե ինչպես են մարդիկ աշխատում ընկերությունում: Իրենց հետաքրքրող հարցերը պարզելու համար երիտասարդ լրագրողներն այցելել են Երեւանում գտնվող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G բազային կայան, եւ հյուրընկալվել են ընկերության գլխամասային գրասենյակում:

«Երեւան 24»-ը փորձարարական լրագրության ժանրի հատուկ նախագիծ է՝ լրագրողների, լուսանկարիչների եւ օպերատորների համար: Նախագծի մասնակիցները շտապօգնության, հրշեջ ծառայության եւ ոստիկանության աշխատակիցների հետ կմեկնեն կանչերի, ցույց կտան հայտնիների առօրյան, կպարզեն՝ ինչ է տեղի ունենում թատրոնի կուլիսներում, կլինեն ծննդատանը եւ կշրջեն երեւանյան շուկաներում: Մեր մայրաքաղաքի ռիթմը եւ առօրյան՝ հարյուրավոր տեքստային, ֆոտո եւ տեսանյութերում:

Նախագծի շրջանակում բոլոր տեսա-լուսանկարչական եւ տեքստային նյութերն ուղարկվում եւ ստացվում են, ինչպես նաեւ տեղադրվում են կայքերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G/4G ցանցի միջոցով: Ընկերությունն արտերկրից ժամանած շուրջ 80 մասնակիցներին եւ կազմակերպիչներին տրամադրել է հեռախոսահամարներ, ինչպես նաեւ 4G Wi-Fi երթուղիչներ՝ ցանցի ներսում անվճար խոսելու եւ համացանցով՝ 3G/4G ցանցերի միջոցով, նյութերի փոխանցումը եւ հեռարձակումն իրականացնելու համար:

Լավագույն աշխատանքները կընդգրկվեն նախագծի վերաբերյալ ծավալուն հոդվածում, որը հրապարակվելու է «Ռուսսկիյ Ռեպոռտյոռ» ամսագրում: Ռուսաստանի, Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հարյուրավոր ընթերցողներ կծանոթանան քաղաքի կյանքին: Միջոցառման իրականացման համար կազմակերպիչները նախապես նկարահանման թույլտվություն են ստացել տարբեր հաստատություններից՝ կրթական հաստատություններ, թանգարաններ, սրճարաններ եւ ռեստորաններ, գիտական կենտրոններ, ժամանցի վայրեր, հիվանդանոցներ եւ քաղաքային ծառայություններ՝ փորձելով լուսաբանել մայրաքաղաքի կյանքի բոլոր ոլորտները: Յուրաքանչյուր մասնակից օրվա ընթացքում կայցելի նվազագույնը երկու հաստատություն: Սակայն դրանով նրանց աշխատանքը չի սահմանափակվում: Այդ օրը մասնակիցների համար լրագրողական հետազոտության առարկա է լինելու ամբողջ մայրաքաղաքը: Յուրաքանչյուր մասնակից պետք է այնպես կազմի երթուղին,  որպեսզի հնարավորինս շատ վայրեր կարողանա այցելել: Փորձը ցույց է տալիս, որ ամենահետաքրքիր հոդվածների նյութ են դառնում քաղաքի պատահական վայրեր այցելությունները:

Լրագրողական հոդվածները կազմվում են իրական ժամանակում, այնուհետեւ ուղարկվում կայքի ադմինիստրատորին՝ լուսանկարի կամ տեսանյութի հետ միասին: Այնուհետեւ հոդվածը հայտնվում է խմբագրական անձնակազմի մոտ, որում ընդգրկված են «Ռուսսկիյ Ռեպոռտյոռ» ամսագրի լրագրողներ, միջոցառման փորձառու մասնակիցներ, ֆոտոխմբագիրներ եւ սրբագիրներ: Խմբագրված նյութերը հրապարակվում են կայքի լրահոսում:

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես: