Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում մարտի 31-ին անասնագոմում կախված են հայտնաբերել 76-ամյա Վանուշ Տոնոյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց գյուղապետ Եսայի Մովսիսյանը:

Գյուղապետի խոսքով՝ տղամարդու կախված դին նկատել են բակում խաղացող երեխաները:

«Երեխեքը գնացել, տնեցիներին ասել են, եկել կախված են տեսել: Բայց նորմալ մարդիկ են, թե ինչի է նման բան արել ոչ ոք չգիտի»,-ասաց գյուղապետը:

Վանուշ Տոնոյանը գյուղապետի խոսքով, սրտի հետ խնդիրներ է ունեցել: Տղամարդը ապրում էր թոշակառու կնոջ, որդու եւ նրա ընտանիքի հետ: