«Ղրիմի առասպելը» գինեգործական ընկերությունը ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին «Պինո Նուար» եւ «Վիոնյե» տեսակի խաղողի 10 որթի սերտիֆիկատ է նվիրել: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Շտիրլինը:

«Մենք նրան որթերը նվիրել ենք BeWinemaker ծրագրի շրջանակում»,- ասել է Շտիրլինը: Դեպարդիեն մասնակցել է Յալթայի միջազգային տնտեսական համաժողովի շնորհանդեսին, որն անցկացվելու է ապրիլի 14-16-ին, Մոսկվայում:

Միջոցառման շրջանակում կազմակերպված գինու համտեսի ժամանակ դերասանը նշել է, որ 10 տարի առաջ Ղրիմ կատարած իր այցելությունից ի վեր տեղի գինու որակը շատ է բարձրացել: