Միջուկային անվտանգության վաշինգտոնյան գագաթնաժողովի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիզի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ են փաստել էներգետիկայի բնագավառում հայ-ամերիկյան փոխգործակցության զարգացումը, որն ամրապնդվել է ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ 2012թ. հոկտեմբերի 18-ին Երեւանում ստորագրված «Էներգետիկայի բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագրով` ամրագրելով երկու երկրների միջեւ հիշյալ բնագավառում համագործակցության ուղղությունները, ներառյալ միջուկային եւ վերականգնվող էներգետիկան:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը մեծ ներդրում ունի Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներում, որոնք շարունակվում են վերաթողարկումից մինչ այժմ: Նախագահը կարեւորել է նաեւ ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի աջակցությունը «Հայատոմ» ԳՀԻ-ին, ինչպես նաեւ 2012թ-ից մինչ այժմ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ՀՀ էներգահամակարգի տարածաշրջանային ինտեգրմանը միտված մի շարք ծրագրերի իրականացումը: