Ալյասկայում 6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Նրա տվյալներով , ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Անկորիջ քաղաքից 649 կմ հարավ-արևմուտք է գտնվում , 93 կմ խորության վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Տուժածների ու փլուզումների մասին տեղեկություններ չեն ստացվել։