Ապրիլի 1-ին, ժամը 02.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Վարդան Պ.-ն եւ հայտնել, որ իրենց տան տանիքից վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ապրիլի 1-ին, ժամը 01.30-ին, Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոնից ավտոկայարան տանող ճանապարհին անհայտ անձինք վիճաբանել են Վարդան Պ.-ի եւ նրա եղբոր` 1985 թ. ծնված Ռոբերտ Պ.-ի հետ, ձեռքերով եւ փայտերով հարվածել նրանց`պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության Նաիրիի բաժնի եւ Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ապրիլի 1-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Զորավան գյուղի բենզալցակայանի մոտ 1994 թ. ծնված Տարոն Ա.-ն եւ 1991 թ. ծնված Գարեգին Հ.-ն վիճաբանել եւ հարվածներ են հասցրել Վարդան Պ.-ին եւ Ռոբերտ Պ.-ին եւ պատճառել վնասվածքներ, որի ժամանակ Տարոն Ա.-ն բահի երկաթե մասով հարվածել է Վարդան Պ.-ի գլխին` պատճառելով վնասվածք:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 1-ին, ժամը 21.30-ին, Տարոն Ա.-ն եւ Գարեգին Հ.-ն ներկայացել են ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:



























