Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երեւանի Այգեստան թաղամասի 11-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1969 թ. ծնված Արարատ Մ.-ն:
Նա 2007 թ. մայիսի 21-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի /կողոպուտ/ 2-րդ մասի մեղադրանքով:



























